Արտահերթ ընտրություններ Սալուտի համայնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքային` Սալուտի համայնքի թիվ 33/1 ընտրատեղամասում տեղի ունացավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Համայնքի նախկին ղեկավարի մահվամբ պայմանավորված նշանակվել էր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Համայնքի ղեկավարի թափուր տեղի համար առաջադրվել էին երկու թեկնածու, մեկը վերջին պահին ինքնաբաձարկ էր հայտնել և արդյունքում մնացել էր առաջադրված մեկ թեկնածու` 1973 թվականին ծնված Մինաս Լյուդվիգի Խաչատրյանը:

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ
ցուցակների ընտրողների թիվը 0:
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը եղել է 67 ընտրող:
Ընտրողների ընդհանուր թիվը 67:
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ
ստորագրությունների 40:
Անվավեր քվեաթերթիկների թիվը – 0
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների առաջադրված թեկնածու

Մինաս Լյուդվիգի Խաչատրյանը ստացել է 40 կողմ ձայն:
Համաձայն տեղամասի նախագահի տեղեկացումների, ընտրությունն անցել է նորմալ, առանց ավելորդ լարվածության, խախտումներ չեն արձանագրվել:




Լրահոս