Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանում պետք է դողար, բայց ոչ, նա Հանրապետականի լուրջ դպրոց է անցել. Մուշեղ Սաղաթելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրերս Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի միջոցով իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել ամենակարևոր հարցից` սահմանադրական փոփոխություններից:

«Դա իշխանություններին  ձեռնտու քաղաքականություն է: Զոհել մեկին, ում ինքն է ծնել, պատրաստել, որպեսզի լրատվական դաշտը խեղաթյուրի: Ամբողջ լրատվական դաշտը խեղաթյուրված է: Նա այնտեղ ասուլիս տալուց պետք է դողար: Բայց ոչ, նա Հանրապետական կուսակցության լուրջ դպրոց է անցել»,- նշեց Մուշեղ Սաղաթելյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս