Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Գուրգեն Խ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ` պահունակով, ինքնաձիգի 2 պահունակ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 225 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 14 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի գնդացիրի 6 փամփուշտ և «Մակարով» տիպի հրազենի 2 փամփուշտ: