ԱՊՊԱ-Ն ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես
տեղեկացանք
Տավուշի մարզի մեր թղթակցից, հունվարի 29-ին մարզի Ջուջեւան գյուղում իրար են բախվել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ Սեւակ Գրիգորյանի «Ջիպն» ու «ԶԻԼ» մակնիշի մի մեքենա: Բարեբախտաբար զոհեր չկան: Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանը մեր թղթակցին հայտնել է, որ «Ջիպը» ապահովագրված է եղել «Ռոսգոսստրախ» ընկերությունում,
իսկ «ԶԻԼ»-ը` «Ինգո Արմենիայում»: «Հրամանատարի տեղակալի հեռախոսազանգին
«Ռոսգոսստրախ»-ում չեն պատասխանել, իսկ  «Ինգո Արմենիա»-ից բեռնատարի
վարորդին ասել են, որ գործին կմասնակցեն դեպքի հետաքննության ավարտից հետո»,- տեղեկացրել է հետաքննիչը: Իսկ մենք կարծում էինք, թե վարորդներն ապպահովագրված են:

 




Լրահոս