ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Սամվել Ֆարմանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ում (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում) հայասատնյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Արմենպրես»-­ի հետ զրույցում Ֆարմանյանը հաստատեց լուրը՝ ընդգծելով, որ իրեն
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկելու առաջարկ արել է ԱԺ
նախագահ Գալուստ Սահակյանը, որն ինքը սիրով ընդունել է: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

Արփինե Հովհաննիսյանը նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ էր:




Լրահոս