Սյունիքում չինացուն պատճառված 1 միլիոն դրամից ավել վնասը վերականգնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, այս մասին armlur.am-ին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2015թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ Ա.Մկրտչյանն իր անձնական օգտագործման «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով ՉԺՀ քաղաքացի Ջինք Մինգուանգի Շուին Կապան քաղաքից Մեղրի քաղաք տեղափոխելու ընթացքում բացահայտ հափշտակել է վերջինիս անձնական իրերը և կանխիկ գումար: Տուժողին պատճառված նյութական վնասը գնահատվել է 1 միլիոն 185.609 դրամ, ինչը նախաքննության ընթացքում լիովին վերականգնվել է։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:




Լրահոս