ԵԱՀԿ Միսնկի խումբը՝ սահմանային վերջին իրադարձությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից Պիեր Անդրյոն, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի շրջանում ականանետերի ու ծանր զրահատեխնիկայի կիրառման դեպքերի վերաբերյալ:

«Նման զենքի կիրառումը հանգեցնում է հակամարտության անընդունելի լարվածությանը: Մենք մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք հորդորում ենք կողմերին ջանք չխնայել քաղաքացիական շրջանակներում զոհերից խուսափելու համար: Ժնևի կոնվենցիայով կողմերը պարտավորվել են պաշտպանել խաղաղ բնակչության անվտանգությունը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից այսօր տարածված հայտարության մեջ:

Համանախագահները նաև իրենց ափսոսանքն են հայտնել, որ սույն միջադեպերը գրանցվել են Նյու Յորքում ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնեցված հանդիպման շեմին: Վերջիններս նաև հույս են հայտնել, որ երկու երկրների նախարարները լրջորեն կքննարկեն  բռնության էսկալացիայի ու բանակցային կարգավորման գործընթացում առկա խնդիրների շուրջ:

Հաղորդագրության վերջում համանախագահները հայտարարում են, որ կշարունակեն աշխատել երկու կողմերի իշխանությունների հետ լարվածության դեէսկալացիայի ու հարատև ու խաղաղ կարգավորման ուղղությամբ:




Լրահոս