Ինչպես հայտնում են Armlur.am-ի աղբյուրները, ԼՂՀ-ում երեկ՝ սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է:
Մեր տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողները գտնվում են Մարտակերտի եւ Ստեփանակերտի հոսպիտալներում: Նրանց Երևան տեղափոխելու են, թե ոչ, դեռ պարզ չի:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:
Նշենք նաև, որ armtimes.com կայքի տեղեկությւոններով` երեկ Արցախում հրետակոծության հետեւանքով վիրավորված զինածառողները 16-ն են: