Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Ադրբեջանի քայլերը բացահայտ ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Խախտվում են բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին: Դա ձեռնոց է, որը Ադրբեջանը լկտիաբար նետում է միջազգային հանրությանը, ՄԱԿի Անվտանգության խորհրդին, Մինսկի խմբի համանախագահներին: Մենք ձեռնոցը միշտ պատրաստ ենք վերցնել. մենք գիտենք ում հետ գործ ունենք, մեզ համար դա անցած պատմություն է», – շեշտեց
Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել:
Նրա խոսքով` հասունացել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերվի միջազգային հանրության կողմից: