«Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է վստահել Մասիմիլիանո Ալեգրիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։ Այդ մասին հայտնել է Իտալիայի չեմպիոնի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան։

«Այո, «Յուվենտուսը» լիովին վստահում է իր մարզչին։ Ալեգրին կկարողանա ճիշտ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից։ Մինչեւ այսօր մեր բախտը մի քիչ չէր բերում, ինչի պատճառով չէինք կարողանում դաշտ դուրս բերել ուժեղագույն կազմը։ Պետք է ընդունենք, որ դա չար կատակ խաղաց մեզ հետ»,- Մարոտայի խոսքը մեջբերում է «Tuttosport»-ը։

Իտալիայի առաջնության 6-րդ տուրից հետո թուրինցիները վաստակած 5 միավորով զբաղեցնում են 15-րդ տեղը։




Լրահոս