Տարոն Մարգարյանը մտահոգ չէ սահմանին առկա լարվածությամբ. «Էրեբունի-Երևան»-ի միջոցառումները կկայանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում այսօր  տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի լլրատվության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ միջոցառումները կայանալու են և ծրագիրն էլ կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կայացված այս որոշումն ուշագրավ է այն առումով, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրված տոնական միջոցառումներրը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ չեղյալ են հայտարարվել:

Արցախի ղեկավարության կայացրած որոշումը պայմանավորված է եղել սեպտեմբերի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով, որի հետևանքով զոհվել էր 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտահոգված չէ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ և նրա համար խրախճանքն առաջին տեղում է:

Իհարկե, այս օրերին կգտնվեն ինչ-որ երգիչ, երգչուհիներ, ովքեր կողջունեն պարոն Տարոն Մարգարյանի կողմից կայացրած այս որոշումը` ամենատարբեր պատճառաբանություններ ներկայացնելով: Բայց հասկանալի է, որ նրանց կողմից հնչեցված այդ մտքերն ունեն ուղղակի շահադիտական մղումներ, քանի որ նման հանրային միջոցառումներին մասնակցելու համար, թեկուզ քիչ, բայց  արտիստներն այնուամենայնիվ հոնորար ստանում են:-




Լրահոս