ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է մի քանի պետությունների` կոչ անելով լուծել Սիրիայի ճգնաժամը (ուղիղ միացում)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

17 պետությունների ղեկավարները, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Իրանի ղեկավար Հասան Ռոուհանին և այլոք այսօր ելույթ են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային, Իրանին ու Թուրքիայի լուծել Սիրիայի ճգնաժամը:

«Անվտանգության խորհրդի ու այլ կառույցների դիվանագիտական անկարողության 4 տարիները թույլ տվեցին ճգնաժամին դուրս գալ վերահսկողության տակից: Հակամարտության կարգավորման պատասխանատվությունը նախ և առաջ ընկած է սիրիայում հակամարտող կողմերի ուսերին: Հենց նրանք են իրենց երկիրն ավերակների վերածում»,- հայտարարել է Պան Կի Մուն:

Ընդ որում, նրա խոսքերով` Սիրիայում պայքարը ղեկավարում են ինչպես «տարածաշրջանային գերտերությունները, այնպես էլ նրանց մրցակիցները»:




Լրահոս