ՀԺ.Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին առաջարկել է լայն կոնսոլիդացիոն դաշտ ձեվավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անդրադառնալով Ծառուկյան-Հովհաննիսյան շաբաթ կայացած հանդիպմանը` “ՀԺ”-ն մասնավորապես գրել է. “Ինչ է իրականում տեղի ունեցել փակ դռների հետևում: Երկու կողմերն էլ մինչև երեկ ձեռնպահ էին մնում որևէ մանրամասն հայտնելուց: “Ժառանգության” կուլիսներում երեկ խոսում էին, թե Հովհաննիսյանը Ծառուկյանին առաջարկել է լայն կոնսոլիդացիոն դաշտ ձևավորել և միանալ շարժմանը, ինչին, սակայն, որևէ կոնկրետ պատասխան չի հնչել: “Ժառանգության” ներկայացուցիչները նշում էին, թե կոնկրետ խոսակցություն երկու կողմերի միջև տեղի չի ունեցել, և իրենք որևէ լուրջ ակնկալիք ԲՀԿ-ից չունեն: Սույն հանդիպումը,բնականաբար, ոչ միանշանակ է ընդունվել բողոքավոր ընտրազանգվածի կողմից: Հատկապես դժգոհության տեղիք է տվել, այն, որ շաբաթ օրվա հանրահավաքի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման մասին ոչինչ չի ասել”:




Լրահոս