Երևանի Ավան թաղամասում արտադրամաս է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 6.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Բաբաջանյան 1-ին փակուղու թիվ 15/1 հասցեում գործող ապակեբամբակի արտադրամասում հրդեհ է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհը բռնկվել է ժամը 6-ին, ինչի հետևանքով արտադրամասն այրվել է:
Հրդեհը մարվել է ժամը 7.40-ին:

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս