Կիսածանր քաշային կարգի UFC չեմպիոն Դենիել Քորմիերը մեկնաբանել է Գուստաֆսսոնի հետ նախօրեին անցկացրած մենամարտը:
«Անկեղծ ասած ամեն ինչ ցավում է (ժպտում է), ինձ ծեծված եմ զգում: Դեռ ոչ ոք ինձ այսպես ծեծի չէր ենթարկել: Գուստաֆսսոնը հոյակապ մարտիկ է»,- ասել է նա:
Դենիելը նշել է, որ մենամարտի ժամանակ ողջ ուժով հարվածներ է հասցրել, բայց դրանք ոչ մի ազդեցություն չեն գործել` «ես այդ ժամանակ միայն հասկացա Էնթոնի Ջոնսոնի հարվածների հզորությունը»:
«Ինձ ընդհանրապես չի անհանգստացնում, թե ով է լինելու հաջորդ մրցակիցը: Ես ուղղակի ուզում եմ մենամարտել»,- հավելել է նա: