Չինաստանի հարավին հարվածած «Մուչժիգե» հզոր տրոպիկական թայֆունի զոհերի թիվը հասել է 6 մարդու, ևս 215 մարդ վիրավորվել է, հայտնում է Չինաստանի կենտրոնական հետուստաընկերությունը:
««Մուչժիգե» թայֆունի արդյունքում երկուշաբթի օրը ժամը 10:00-ի դրությամբ 6 մարդ զոհվել է, 215 մարդ վիրավորվել է: Զոհվածներից 3-ն ու 214 վիրավորները Գուանչժոու նահանգի Պանյույ բնակավայրից են, մնացածը` Շունդե շրջանի Ֆոնաշ քաղաքից են»,- հայտնել է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի ու 168 վիրավորի մասին:
«Մուչժիգե» տրոպիկական թայֆունը հարվածել է Չինաստանի Գուանդուն նահանգի ափերին կիրակի օրը կեսօրից հետո: Երեկոյան թայֆունն արդեն հասել էր Գուանսի-Չժուանսի ինքնավար մարզին, որտեղ, Սինհուա գործակալության տվյալներով` ավելի քան 870 մարդ հայտնվել է աղետի վայրում, ավելի քան 50 հազար մարդ տարհանվել է: