Սիրիայում իրավիճակը չի հանգեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ հակամարտության, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, փոխանցում է РИА Новости-ն:
«Նախագահը բազմիցս նշել է, որ Սիրիայում իրավիճակը չի հանգեցնի այսպես կոչված «անուղղակի պատերազմի» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև»,-ասել է նա:
Ընդ որում, Վաշինգտոնի կարծիքով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիան դեռևս ներդրում չի համարվում «Իսլամական պետության» դեմ պայքարում:
«Սիրիայում ռուսական գործողությունները հակասում են միջազգային պայքարին, որը գլխավորում է Միացյալ Նահանգները»,-հավելել է Ջոշ Էռնեստը: