Վազգեն Սարգսյանին ժամանակի մեջ ավելի են գնահատելու, նրա թե’ ռազմական, թե քաղաքական գործունեությունը, թե’ մարդկային տեսակը: Armlur.am-ի հետ զրույցում սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին այսպես արտահայտվեց նրա եղբայրը` Արամ Սարգսյանը:
«Ավելի քիչ է գնահատված եղել կենդանության օրոք: Դա, երևի մեր ժողովրդին հատուկ է, որ մարդկանց սկսում են գնահատել, երբ նա ֆիզիկապես ներկա չէ: Ես կուզենայի, որ Վազգենի թողած գործն ամրանար», – նշեց նա:
Հարցին` Վազգեն Սարգսյանը հպարտ կլինե՞ր այսօրվա Հայաստանով, Սարգսյանը բացասական պատասխան տվեց. «Գիտեք, անթերի պետություններ չկան, բայց Հայաստանում անելիքներ շատ կան: Իմ խորին համոզմամբ, այսօրվա Հայաստանն ավելի լուրջ թերություններ ունի, քան 90-ականների Հայաստանն էր», – ընդգծեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան