Ֆրանսիան երկրորդ անգամ ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Ժան-Իվա Լե Դրիանի հայտարարությանը:
Նշվում է, որ ավիահարվածների թիրախ է հանդիսացել ահաբեկիչների ուսումնական ճամբարը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ ֆրանսիական ավիացիան ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերը սեպտեմբերի վերջին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ երկիրը մտադիր է ավելացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ավիահարվածների քանակը: