Նովակ Ջոկովիչը` Պեկինի մրցաշարի կիսաեզրափակչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Պեկինում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը 6։2, 6։2 հաշվով հաղթել է ամերիկացի Ջոն Իսներին։

Եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի իսպանացի Դավիդ Ֆերերի հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև Ռաֆայել Նադալը, ով կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ։




Լրահոս