Իսրայելում շարունակվում են հարձակումները` չնայած անվտանգության միջոցառումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երուսաղեմում կրկին մի քանի հարձկումներ են գրանցվել իսրայելացիների վրա, չնայած որ երկրի ոստիկանությունը բանակի աջակցությամբ սկսել է Արևելյան Երուսաղեմի մի քանի շրջանների արգելափակման  լայնածավալ օպերացիա պաղեստինացիների կողմից իրականացված հարձակումների ալիքից հետո:

Չորեքշաբթի օրը ոստիկանները գնդակահարել են երկու պաղեստինացու, ովքեր Երուսաղեմի տարբեր շրջաններում դանակներով հարձակվել են իսրայելացիների վրա:

Ողջ Իսրայելի տարածքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Ոստիկանությունն արգելափակել է Երուսաղեմի Ջաբալ Մուկաբեր թաղամասի մուտքը, որտեղ ապրել են երեքշաբթի օրը երեք իսրայելացու սպանած տղամարդիկ:




Լրահոս