Ուկրաինան Ռուսաստանից 1 տրիլիոն դոլար է պահանջում՝ Ղրիմի և Դոնբասի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է Ռուսաստանից առնվազն 1 տրիլիոն դոլար պահանջել Ղրիմի անեքսիայի և փլուզված Դոնբասի համար, փոխանցում է BBC Russian-ը:

Ուկրաինայի վարչապետը նշել է, որ Կիևը Ռուսաստանի հետ «իրավական պատերազմի» է պատրաստվում:

Նրա խոսքով՝ Կիևը կոչ է անում Մոսկվային հստակեցնել հոկտեմբերի 29-ի պարտքի վերակազմավորման հարցում դիրքորոշումը: Կիևը առաջարկում է Մոսկվային վերակազմավորել և մասնակի դուրս գրել պարտքը: Այլ պայմաններ, Յացենյուկի խոսքով, Ռուսաստանը չի ստանա:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտքի հարցում փոփոխություններ չի կատարի: «Ղրիմը Ռուսաստանի մասն է, իսկ Դոնբասը՝ Ուկրաինայի: Ի՞նչ տրիլիոնի մասին է խոսքը»,-պատասխանել է Պեսկովը:




Լրահոս