Թուրքիան ռուսական ինքնաթիռ է խփե՞լ. Անկարան Սիրիայի հետ սահմանին խփված ինքնաթիռի մասին է հայտնում (լրացվում է)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի  ռազմաօդային ուժերը գրոհել ու խփել են երկրի սահմանը հատած անհայտ ինքնաթիռ, այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր թուրք-սիրիական սահմանին` Թուրքիայի օդային տարածքում հայտնաբերվել ու խփվել է անհայտ պետության պատկանող ինքնաթիռ: Երեք անգամյա նախազգուշացումից հետ այն շարունակել է թռչել Թուրքիայի օդային տարածքում: Դրանից հետո սահմանին վերահսկողություն իրականացնող մեր ինքնաթիռները սպառնալիքին արձագանքելու կանոնների համաձայն կրակ են բացել ու խփել այդ ինքնաթիռը»,- ասվում է փաստաթղթում:

Ավելի ուշ թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ խփվել է անօդաչու թռչող սարք:

Օդանավը, որի ոչնչացման մասին այսօր հայտնել են Թուրքիայի Գլխավոր շտաբում, չի պատկանում Ռուսաստանին:

Ինչպես հայտնում է Lifenews-ը, ՌԴ Պն-ից այսօր հայտարարել են, որ Սիրիայում երկրի ռազմատիեզերական ուժերին պատկանող բոլոր ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազա:

 




Լրահոս