Իսլամիստների կողմից վերահսկվող մարզերի բնակիչները տեղեկություններ են հայտնում ուժայինների նոր օբյեկտների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների նոր օբյեկտների, ենթակառուցվածքների մասին տեղեկություններ են հայտնում ուժայինների վերահսկողության տակ գտնվող բնակիչները, փոխանցում է Газета.ru-ն:

«Ուժայինների նոր ռազմավարությունը լուրջ արդյունքների չի հանգեցնում: Իսլամիստների նոր ենթակառուցվածքներն օպերատիվորեն բացահայտվում և ոչնչացվում են»,-ասել է նա:

Կոնաշենկովը նշել է նաև, որ դրան նպաստում են տեղի բնակիչները՝ սիրիական հետախուզությանը տվյալներ փոխանցելով ահաբեկիչների գործողությունների մասին:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերը մոտ 50 ավիահարված են հասցրել:




Լրահոս