Ո՞ր առանձնատանն է ինքնասպան եղել Համլետ Ամիրխանյանը, ի՞նչն էր նա գաղտնի պահում հարազատներից. առեղծվածային ինքնասպանության հետաքննություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի փետրվարի 16-ը ճակատագրական դարձավ հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանի համար: Նա իր կյանքին վերջ տվեց հենց իր ննջասենյակում: Նա Երեւանի ամենապահանջված հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ նրան էին պատկանում: Ուստի դժվար չէ պատկերացնել, թե Ամիրխանյանի կառուցած շենքերի գնորդները ովքեր են:

Ինչո՞ւ կրակեց ինքն իրեն.. այս հարցը տանջում է գործարարի հարազատներին: Նաիրա Ամիրխանյանի համար դժվար է հիշել կատարվածը: 19 տարի համատեղ կյանքի ընթացքում գործարարի կինը միայն զարմանում էր նրա կամեցողության, բարության, մարդկանց օգնելու պատրաստակամության վրա: Համլետ Ամիրխանյանը շատ էր սիրում կյանքը, դողում էր իր կյանքի համար, պատմում է կինը եւ խորը հոգոց հանում:

Ինչ կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը, արդյոք այս ինքանսպանություն էլ կդասվի այն բազմաթիվ առեղծվածային ինքնասպանությունների ու սպանությունների շարքին, որոնք այդպես էլ մնացին չբացահայտված եւ հանրության համար առեղծված, ցույց կտա ժամանակը:

Armlur.am-ը գնաց առեղծվածային ինքնասպանության հետքերով:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս