Մանկական հոգեբանները սահմանամերձ Բերքաբերում օգնություն են ցուցաբերել սթրես ապրած երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին, մանկական հոգեբաններ են այցելել սահմանապահ Բերքաբեր գյուղ, որտեղ վերջիններս անհրաժեշտ մասնագիտական օգնություն են ցուցաբերել թե՜ երեխաներին, թե՜ մեծահասակներին։

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ԲՀԿ մամուլի ծառայությունից, նման խնդրանքով իրենց են դիմել Բերքաբեր գյուղի բնակիչները՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերից պարբերական, այժմ արդեն՝ ծանր հրետանուց գնդակոծությունների հետեւանքով երեխաները լուրջ սթրեսային վիճակում են գտնվում։




Լրահոս