«Իրավունք» թերթը զրուցել է Վալերի Պերմյակովի հոր՝ Պավել Պերմյակովի հետ:
-Ի՞նչ է նախաքննությունն ավարտվե՞լ է: Մենք տեղյակ էլ չենք: Նախաքննությունը պարզե՞ց, որ տղաս անմեղ է, որ ինքը չի սպանել այդ ընտանիքին:
-Ընդհակառակը՝ նույնիսկ սպանությանը մի քանի այլ դրվագներ են ավելացել:
-Չգիտեմ ինչ ասեմ, ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, նույնիսկ մի դատ եղել է արդեն, բայց չէին էլ տեղեկացրել մեզ որ կարողանայինք գալ: Միայն լրատվամիջոցներից տեղեկացանք, որ 10 տարի են տվել:
-Եթե այս անգամ նախապես իմանաք դատական նիստի օրը, կգա՞ք, կմասնակցե՞ք:
-Կարծում եմ՝ այո, չնայած դա մեծ ծախսերի հետ է կապված, եւ հետո մի տեսակ վախ ունեմ:
-Ի՞նչ վախ:
-Վախենում եմ նայեմ Վալերիի աչքերի մեջ եւ հասկանամ, որ հենց նա է այդ դաժանության հեղինակը. իսկ ծնողը դա հաստատ կզգա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: