ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ավելի հասանելի է դարձնում բանկային ծառայությունները Երևանում բնակվողների համար. այսուհետ Բանկի հաճախորդները կարող են սպասարկվել նաև «Ավան» մասնաճյուղում:
«Ավան» մասնաճյուղը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 1-ին տարածքային ստորաբաժանումն է համանուն վարչական շրջանում:
… Շնորհավորանքներ, հյուրեր և տոնական տրամադրություն. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, միասին կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը, մեկնարկում են մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
«Ավան» մասնաճյուղում անհատները և տարբեր տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն ունեն օգտվելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող մատչելի բանկային ծառայություններից, որոնցից իրենց գրավիչ պայմաններով առանձնանում են վարկատեսակները, ժամկետային ավանդներն ու միջազգային դրամական փոխանցումների համակարգերը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց «Ավան» մասնաճյուղում հաճախորդների և գործընկերների համար ստեղծված են հարմարավետ ու ապահով սպասարկման բոլոր պայմանները, իսկ հմուտ և փորձառու աշխատակիցներն իրենց մասնագիտական գիտելիքներով պատրաստ են պրոֆեսիոնալ կերպով յուրաքանչյուր հաճախորդին անհատապես ուղղորդել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող այս կամ այն ծառայությունից օգտվելու հարցում:
,Մենք արդեն ունենք մոտ 50 մասնաճյուղ տարբեր աշխարհագրությամբ, ընդ որում՝ Երևանում դրանց թիվն անցնում է 15-ը: Այդուհանդերձ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունը որոշեց մասնաճյուղ ունենալ նաև Երևանի Ավան վարչական շրջանում, քանի որ նշված տարածքում գործունեություն ծավալելով՝ Բանկն իր ծառայություններով էլ ավելի մոտ կգտնվի իր հաճախորդներին և միաժամանկ կնպաստի մրցակցության զարգացմանըե, – նշում է ,ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿե ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Այս տարվա ընթացքում, բացի «Ավան» մասնաճյուղից, իրենց գործունեությունն են սկսել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Արաբկիր» և «Ապարան» մասնաճյուղերը, որոնք արդեն հասցրել են արժանանալ հաճախորդների և գործընկերների վստահությանը: