Հնդկաստանի հյուսիսում Քաշմիր ու Ջամմու նահանգներում զինյալների հետ փոխհրաձգության արդյունքում 3 զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:
«Բոնգամ գյուղում անվտանգության ուժերը շրջափակել են տունը այն բանից հետո, ինչ տեղեկություն են ստացել, որ տանը թաքնված են մի խումբ զինյալներ»,- պարզաբանվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ:
Ոստիկանության տվյալներով`ահաբեկիչներն առաջինն են կրակ բացել: Օպերացիայի ընթացքում նաև չեզոքացվել է զինյալներից մեկը: