Չբացահայտված Օձուն ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայրենիք” հայրենակցական խորհրդի` Լոս Անջելեսի գրասենյակի դահլիճում տեղի է ունեցել “Ազգային կինո” մրցանակի դափնեկիր` “Չբացահայտված Օձուն” ֆիլմաշարի ցուցադրությունը: Հավաքվածներին տեսաուղերձով իր օրհնությունն է հղել Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
 
Անցյալ շաբաթ ֆիլմաշարը ցուցադրվել էր նաեւ Նյու Յորքի Արվեստի և մշակույթի համալսարանում:
 
Նշենք, որ վթարային վիճակում գտնվող Օձունի վանքը (VI դ.) վերականգնվում է ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով օձնեցի Մ. Ձավարյանի և այլ բարերարների աջակցությամբ:
 
Ստորեւ ներկայացնում ենք ֆիլմաշարի երկրորդ մասը:




Լրահոս