ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Երեւան Էքսպո» ցուցահանդեսի ժամանակ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, «կերակրում» է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Եւ դեռ մի մեղրամոմ չկերած, արդեն երկրորդն է պատրաստել:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել՝ հնարավո՞ր է կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված վկայականում գրանցված մինչամուսնական ազգանունը փոփոխել: Եթե այո, ապա արդյո՞ք պետք է վճարել նույնքան, որքան նոր վկայական ստանալու համար:

Օվսաննա Նավասարդյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքում ամուսնության գրանցման վկայականը՝ ազգանվան փոփոխության մասին համապատասխան նշումով, անշարժ գույքի գրանցման վկայականի հետ միասին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ, որտեղ ներկայացված փաստաթղթերի հիման վրա վկայականում կկատարվի ազգանվան գրառման փոփոխություն (2012 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վկայականների դեպքում կտրամադրվի նոր վկայական): Ընդ որում, վկայականում փոփոխություն կատարելու կամ փոփոխված ազգանվամբ նոր վկայական ստանալու համար գանձվում է անվանափոխման գրառման վճար՝ 2000 դրամի չափով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անվան, հայրանվան եւ ազգանվան փոխման հետ կապված վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաեւ սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

 

 

 
ՀԱՐՑ. Բնակարանի սեփականատերը այժմ եղբայրս է: Երեք տարի առաջ ես եւ մայրս այդ նույն բնակարանի նկատմամբ դադարեցրինք մեր սեփականության իրավունքը, եւ հիմա միայն ես եմ հաշվառված այդ բնակարանում: Մայրս իր սեփականության իրավունքը դադարեցնելուց մի քանի ամիս հետո մահացավ: Խնդրում եմ ասեք՝ մորս մահից հետո ես իրավունք ունե՞մ ժառանգության իմ բաժնեմասը պահանջելու, թե ոչ:

Սուրեն Մխիթարյան (53 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 1184-րդ, 1216-րդ, 1186-րդ,1187-րդ հոդվածներով կարգավորվում է բարձրացված հարցը) սեփականատեր է համարվում տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող քաղաքացին: Այն բնակարանը, որի մասին ուղղել եք այս հարցը, չի կարող ժառանգական գույք լինել, քանի որ բնակարանը պատկանում է Ձեր եղբորը, իսկ Ձեր մայրը իր կենդանության ժամանակ է արդեն հրաժարվել տվյալ բնակարանի նկատմամբ սեփականության իր իրավունքից:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ի դեպ, քաղաքացին պարտավոր չէ որեւէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին: Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:




Լրահոս