ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ասֆալտը պատմամշակութային արժեք չի կարող լինել, աուրան, տարածքն է պատմամշակութային արժեք… Ճամբա՞ր է, ի՞նչ է: Բոշայություն է քաղաքի կենտրոնում վրան տեղադրել: Ես էլ ուզում եմ Սախարովի հրապարակում վրան դնել»:
Լեւոն Իգիթյան «168 ժամ»
Աուրայի մասին խոսող ավագանու անդամին հարկ է հիշեցնել, որ այդ աուրան իր մեջ ներառում է նաեւ անարդարությունների դեմ բողոքի շունչը, ժողովրդական պայքարի դրսեւորումները, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտվում են հանրահավաքների տեսքով եւ հենց Ազատության հրապարակում: Այս տեսանկյունից վրան տեղադրելը ոչ միայն ճիշտ է, այլեւ նույն աուրայի տեսակետից՝ համահունչ: Իսկ «բոշայություն» կլինի այն դեպքում, երբ, օրինակ, Լեւոն Իգիթյանի նման քաղաքապետարանի չինովնիկը գնա ու Սախարովի հրապարակում անիմաստ վրան դնի կամ այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարություն անի:




Լրահոս