Հայաստանի և Եվրամիության նոր համաձայնագիրը չի խանգարի Ռուսաստանի հետ համագործակցությանը. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Եվրամիության նոր համապարփակ համաձայնագիրը չի խանգարի Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը: Այս մասին ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիան:

«Կարծում եմ՝ համաձայնագիրը չի հակասում ՌԴ-ի հետ համագործակցությանը: Եվրամիության մեր գործընկերները դաշինքի հետ համագործակցության մասին համաձայնագրեր ունեն: Մենք դրան ոչ միայն չենք խոչընդոտում, այլև ողջունում ենք»,-ՌԴ փոխարտգործնախարարի խոսքն է մեջբերում РИА Новости-ն:

Ընդ որում, դիվանագետը հստակեցրել է, որ Երևանի և Եվրամիության նոր համաձայնագրերը չպետք է հակասեն ԵՏՄ շրջանակներում Հայաստանի պարտականություններին, որոնց մասին իրազեկված են երկրի իշխանությունները:

Նա նաև հիշեցրել է, որ Մոսկվան պատրաստվում է համագործակցել Եվրամիության հետ ոչ միայն երկկողմ, այլև ԵՏՄ ֆորմատով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս