UFC նախկին մարզիկ Լավար Ջոնսոնը մնում է կալանքի տակ՝ ընկերուհուն ծեծի ենթարկելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC նախկին մարզիկ, խառը ոճի ծանրքաշային ամերիկացի բնռցքամարտիկ Լավար Ջոնսոնն արդեն 2 ամիս գտնվում է կալիֆորնիական բանտում՝ընկերուհուն դաժան ծեծի ենթարկելու պատճառով, փոխանցում է MMAFighting.com պորտալը:

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ օգոստոսի 11-ին Ջոնսոնը հարձակում է գործել իր ընկերուհու վրա, գետնին տապալելով, մի քանի անգամ ծնկով հարվածել է գլխին և բռունցկով 11 հարված հասցրել գլխին: Ջոնսոնը կանգ է առել միայն այն ժամանակ, երբ ընկերուհու դեմքն ամբողջովին արյան մեջ է եղել: Նույն օրը նրան ձերբակալել են, սակայն հաջորդ օրը բաց են թողել: Օգոստոսի 25-ին նրան կրկին ձերբակալել են, քանի որ նա չի ներկայացել դատարան:

Նշվում է, որ վերջին շրջանում Լավարը 6 մարտերից 5-ում պարտություն է կրել, և, հավանաբար, որոշել է անհավասար մարտի մեջ մտնել ընկերուհու հետ:




Լրահոս