Տիգրան Մեծ պողոտայում իրար են բախվել 3 մեքենա. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 24-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Մեծ պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 MU 540 պ/հ (վարորդ՝ Տ. Ա. ), «Nissan March» մակնիշի 34 QO 430 պ/հ (վարորդ՝ Գ. Մ. ) և «Renault Laguna» մակնիշի 325 OF 61 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Nissan March»-ի ուղևոր Ռ. Ի. Ժ.-ը (ծնվ. 1975 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ի գազի փականը:




Լրահոս