«Լինելու են մարզային հանդիպումներ». Կարեն Կարապետյանը` ՀՀԿ քարոզարշավի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի շտաբի պետի տեղակալն է: Այսօր խորհրդարանում լրագրողները Կարապետյանից հետաքրքրվեցին, թե ինչպես են քարոզչություն իրականացնելու և ինչ միջոցներով:

Կարապետյանը նշեց, որ ինչպես յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ, այնպես էլ այս անգամ, լինելու են մարզային հանդիպումներ: Հարցին, թե կոնկրետ ինչ տեսակի հանդիպումներ են լինելու, պատգամավորը պատասխանեց. «Դժվար է ասել, յուրաքանչյուր տարածքում սպեցիֆիկ մոտեցում կլինի: Ըստ տարածքների կկողմնորոշվենք»:

Հարցին, թե կհաջողվի նրանց համոզել ժողովրդին «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին, Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ, այո, կհաջողվի»:

Հարցին, թե որն է լինելու գլխավոր մեսիջը, որ մարդիկ լսեն և ասեն «Այո», Կարապետյանը պատասխանեց. «Այդ թեմայով այնքան են խոսել, որ արդեն ավելորդ եմ համարում դրա մասին խոսել»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում·

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս