Դպրոցը դա Ազգային ժողով չի, որ քննարկեք. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ քառօրյայում այսօր քննարկվում է ՄԻՊ 2015թ. տարեկան զեկույցը: Հիմնական զեկուցող  ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էր, որին կրթական համակարգի և դպրոցների վերաբերյալ հարցեր էր ուղղում ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, ում հետ, սակայն, ՄԻՊ-ը մշտապես չէր համաձայնվում:  Նրանց բանավեճին խառնվեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Դեպքից դեպք առիթ է հանդիսանում, և պետք է նորից կրկնեմ, որ ուսուցիչների նկատմամբ պետք է զգույշ վերաբերվել: Վատ ուսուցիչ չկա, կան լավ ուսուցիչներ և շատ լավ ուսուցիչներ: Դպրոցի նպատակը գերազանցիկ աշակերտ պատրաստելը չէ, դպրոցի խնդիրը ապագայի քաղաքացի պատրաստելն է, դրա համար հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները շփվում են բոլոր շերտի երեխաների հետ և կարողանում են հասարակական պատկեր գծագրել իրենց ներաշխարհում:

Այնպես որ¸ դպրոցի հասցեին այս ամբիոնից չպետք է խոսել: Դպրոցը դա Ազգային ժողով չի, դատաիրավական համակարգ չի, որ քննարկեք: Մի ուրիշ դեպքում ուսուցչին կաշառակեր են համարում, ինչ է, թե մի երկու երեխայի հետ է պարապում: Նորից պիտի խնդրեմ՝ այս ամբիոնը ուսուցչին քննադատելու ամբիոն չէ»,- հավելեց նա:




Լրահոս