Թող մտածեն իրենց հիվանդ գլուխների մասին, ոչ թե ամբիոնի մոտ օդը ցնցեն. ՄԻՊ-ը` ընդդիմադիրներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը բուռն քննարկումների տեղիք տվեցն: Խորհրդարանի ընդդիմադիր թևը, հատկապես՟ ՀԱԿ խմբակցության պատգամավորները¸ բուռն քննադատության ենթարկեցին ՄԻՊ-ի աշխատանքը:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանը նշեց, որ ինքը գործում է օրենքներին համապատասխան և կարող է քաղաքականությամբ զբաղվել միայն պաշտոնից հրաժարվելուց հետո:

«Ուրեմն ձեզ օմբունդսմեն պետք չէ: Ձեզ պետք է տանկերով, սրերով, թրերով պաշտպան, որը կգա և գլուխներ կկտրի: Օմբունդսմենը կոնկրետ գործառույթ ունի, որը ես չեմ գրել: Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, և մեր պատգամավորները կարողացան ինձ բարկացնել իրենց անտրամաբանական ու անարդար պիտակներով: Ցնցողները ոչ թե պետք է այստեղ ամբիոնի մոտ օդը ցնցեն, այլ պետք է գնան և իսկապես գործ անեն և իրենց չհաջողված գործերի մեջ չպետք է օմբուդսմենին մեղադրեն: Դա վերաբերում է և իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր փորձում են հիվանդ գլխից խնդիրը փոխանցել առողջ գլխի վրա: Թող մտածեն իրենց հիվանդ գլուխների մասին», – ընդգծեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս