Սամվել Ալեքսանյանը նեղացա՞ծ է գեներալ Մանվելից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ  «Տևական ժամանակ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի և հայրենիքին մատուցած ծառայությունների համար «աստղ» ստացած Սամվել Ալեքսանյանի միջև. վերջինս այլևս չի երևում «այդ կողմերում»։ «Երկրապահի» «Բանգլադեշի» կառույցում դա բացատրում են ոչ միայն Լիմինդրովիչի «աստղ» դառնալու հանգամանքով. «Քաղաքական դաշտից Գագիկ Ծառուկյանը և Ռուբեն Հայրապետյանը լքել են, դաժե էդ դաշտն է մոնոպոլացրել Լֆոն, որը համ էլ հիմա շատ մոտիկ է Վաչոյի հետ, չնայած ոնց որ ուրիշ կատու էլ էր անցել գեներալ Մանվելի ու իր միջով»։

Ըստ մեր զրուցակցի, Սամվել Ալեքսանյանն առաջներում բավականին լուրջ օգնում էր «Երկրապահին», երկրապահ կարիքավոր ընտանիքներին՝ «10-15 միլիոնի կարգի, պատանի երկրապահների ամառային հանգիստն էր հոգում, հիմա ձեռները լվացել է, համարյա էլ չի օգնում։ Համ էլ ոնց որ նեղացած է գեներալից՝ մի թեմայով»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս