«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 23-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից տեղի ունեցած հարձակումը դատապարտյալների վրա կազմակերպված է եղել, որով փորձ է արվել մեսիջ ուղարկել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին առ այն, որ նա չի տիրապետում ոլորտին։ Դատապարտյալների դեմ այդ արշավը կազմակերպված Է եղել ՔԿՎ պետի գիտությամբ եւ հովանավորությամբ, ով, ի դեպ, նախարարի ամենահավանական թեկնածուն էր մինչ այն պահը, երբ Հովիկ Աբրահամյանին հաջողվեց Արփինե Հովհաննիսյանին առաջին պլան մղել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։