Ռուսաստանի ՊՆ ամբողջական հանձնաժողովը սկսել է Հարավային ռազմական օկրուգի` Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում իր ռազմաբազաներում ստուգումները:
«Ստուգումների ժամանակ առանձնակի ուշադրություն կդարձվի հերթապահ ստորաբաժանումներին, հրշեջների ու պահեստային պահակախմբերի գործնական գործողություններին անսպասելի տագնապի ժամանակ»,- ասվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ զինվորականները ոչ միայն կվերլուծեն ու կգնահատեն անցած ժամանակաշրջանում կատարված աշխատանքի արդյունքները, այլև կօգնեն հրամանատարներին փորձով կազմակերպել իրենց ստորաբաժանումների աշխատանքը: