Սամվել Ֆարմանյանը Կարեն Անդրեասյանին սթափության կոչ է անում. ինչու իշխանությունները չեն պահանջում նրա հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բուռն քննադատության ենթարկեց ՄԻՊ տարեկան զեկույցը: Նրա ելույթից հետո Armlur.am-ը հարցեր ուղղեց Ֆարմանյանին:

-Խորհրդարանում իմ գործունեության ընթացքում, ես որեւէ ելույթ ունենալիս, երբեք հիմքում որեւէ անձնական վերաբերմունք չեմ դրել, առավել եւս Մարդու իրավունքի պաշտպանի վերաբերյալ, ես որեւէ վերաբերմունք չունեմ, այդ թվում նաեւ անձնական, ինձ անհանգստացնում է այն ինչ կատարվում է: Այդ ինսիտուտը, որն ի սկզբանե, երբ որ ՀՀ-ում հիմնվում էր, նախատեսված էր, որ պետք է լիներ հանրային հեղինակությունը:

-Այսինքն ՄԻՊ-ը հեղինակություն չունի՞:

-Ոչ միայն չունի, այլեւ պարոն Անդրեասյանը մսխել է այն հեղինակությունը, որը լավ, վատ կաթիլ առ կաթիլ նախկինների կողմից փորձ էր արվել ստեղծվել: Քաղաքական իշխանությունը մբուդսմենին համարում է անլուրջ, քաղաքական ընդդիմությունը համարում է անլուրջ, քաղաքացիական հասարակությունը եւս համարում են անլուրջ: Հասարակությունն ընդհանրապես տեղեկացված չէ, իսկ ես հիմքում ունեմ վիճակագրական տվյալներ ՄԻՊ գրասենյակի գործունեության վերաբերյալ: Եթե խորհրդարանում այս զեկույցները չքննարկվեն, հավաստիացնում եմ, որ հասարակությունը չի էլ տեղեկանա, որ ՀՀ-ում նման ինսիտուտ կա: Ես չեմ զլացել ու կարդացել եմ զեկույցն ամբողջությամբ՝ մոտավորապես 560 էջ, իհարկե այնտեղ կրկնություններ կան, ես ավելի անլուրջ տեքս վերջին անգամ մեկ այլ առիթով էի կարդացել, ուղղակի չեմ ցանկանում խոսել այդ տեքստի մասին:

-Իսկ ինչո՞ւ մինչեւ այս, տարիներ շարունակ չեք բարձրաձայնել, հայտարարությամբ հանդես չեք եկել, չեք ներկայացրել Ձեր վրդովվումնքն այն մասին, որ Կ. Անդրեասյանը մսխում է ՄԻՊ կառույցը, ինչո՞ւ եք լռել:

-ՄԻՊ գործունեության վերաբերյալ տեսակետ հայտնելու միակ եւ լավագույն առիթը դա տարեկան զեկույցի քննարկումն է: Իմ ասածներն ընդունելու կամ չընդունելու համար պետք է ուղղակի ընթերցել զեկույցն ամբողջությամբ, որի ժամանակ դուք ծիծաղելի բաների եք հանդիպելու:

-Եթե հայտարարում եք, որ ծիծաղելի է Կարեն Անդրեասյանի զեկույցը, ապա այդ դեպքում ինչո՞ւ հայրենի իշխանությունները որեւէ քայլ չեն դիմում՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականը պահանջելով: Արդյո՞ք այսքանից հետո Սերժ Սարգսյանը պետք է կոնկրետ քայլերի դիմի:

-Ես ասեցի այն ինչ ես մտածում եմ, դա մտագոհության արդյունք է, չգիտեմ թե երբ է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը, բայց մինչեւ այդ նա պետք է փորձի, որքանով կհաջողվի դա էլ հարց է, հետեւություններ անել, փորձի ՄԻՊ ինսիտուտի հեղինակությունը բարձրացնել, ես ուզում եմ Կարեն Անդրեասյանին սթափության կոչ անել, որ կյանքը շարունակվել է նաեւ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետ ու նաեւ պետք է մտածել այն մասին, թե ինչպես, որտեղ պետք է այն ապրել, երբ որ պաշտոնավարման ժամկետը կավարտվի:

Սոնա Գրիգորյան




Լրահոս