«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը բիզնես սկսելու առումով աշխարհի 189 երկրների շարքում զբաղղեցնում է 5-րդ տեղը:
«ՉԻ» – Սա իսկապես զարմանալի է, որովհետեւ մեզ թվում էր՝ առաջին տեղը պիտի զբաղեցնի: Թե ինչու՝ հասկանալի է: Որովհետեւ Հայաստանի իշխանությունները երկրում բիզնես սկսելու դյուրությունը կիրառում են որպես խայծ՝ թող գան, հեշտությամբ բիզնես ստեղծեն, հետո «տակ տան», ունեցած-չունեցածը թողնեն իրենց ու մի կերպ փախչեն: Իսկ ձկնորսները լավ գիտեն՝ ինչքան խայծը հրապուրիչ լինի, այնքան շատ ձուկ կբռնվի: Դրա համար էլ բիզնես սկսելն այդքան հեշտ է (փաստաթղթերը ձեւակերպելու առումով):
Ափսոս Համաշխարհային բանկը տվյալներ չի հրապարակել այն մասին, թե որերորդ տեղն է զբաղեցնում Հայաստանը սկսած բիզնեսում հետագայում «տակ տալու» հավանականության առումով: Երեւի էլի հինգերորդ տեղը զբաղեցնի, բայց՝ վերջից: Ի վերջո, աշխարհում երկրներ կան, որոնց նախագահները երկուսից ավելի եղբայր ունեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: