Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է գումար հատկացնել գյուղատնտեսության նախարարությանը: Նա նշեց, որ սահմանամերձ Այգեհովիտ համայնքում կրակահերթերի պատճառով խաղողի բերքահավաք չի կազմակերպվել, և խաղողը փչացել է: Պահուստային ֆոնդից գումար պետք է հատկացվի՝ վնասի չափը փոխհատուցելու համար:
Վարչապետը հավելեց, որ սահմանապահ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության ներքո, և պահուստային ֆոնդից կփոխհատուցեն բերքի արժեքը: