Beeline-ը նվազեցնում է «Զանգառատ» և «Զանգառատ 5» սակագնային փաթեթներից դեպի Ռուսաստան կատարվող զանգերի արժեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

29 հոկտեմբերի 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Զանգառատ» և «Զանգառատ 5» սակագնային փաթեթների շրջանակում դեպի Ռուսաստան կատարվող զանգերի արժեքի նշանակալի նվազեցման մասին: Այժմ դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց կատարվող ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 25 դրամ` նախկին 35-ի փոխարեն:

«Զանգառատ» և «Զանգառատ 5» սակագնային փաթեթների գործարկմամբ Beeline-ն իր սակագնային քաղաքականության մեջ ներառեց սոցիալական պատասխանատվության բաղադրիչ: Մենք բաժանորդներին առաջարկեցինք ոչ միայն պարզ ու հասկանալի պայմաններ, այլ նաև շահվետ սակագներ: Մենք շարունակում ենք կատարելագործել մեր սոցիալական առաջարկը` բաժանորդներին տրամադրելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում իրենց հարազատների և բարեկամների հետ շփվելու առավելագույնս հասանելի պայմաններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Զանգառատ 5» սակագնային փաթեթը բաժանորդներին հնարավորություն է տալիս Երևանից դուրս գտնվելիս կատարել զանգեր դեպի Հայաստանում Beeline-ի բոլոր բջջային համարներ 5 դրամ/րոպե սակագնով: Դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց կատարվող ելքային զանգերը տարիֆիկացվում են 25 դրամ/րոպե սակագնով, եթե բաժանորդը գտնվում է Երևանից դուրս: Երևանից դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև դեպի Beeline ֆիքսված ցանց կատարվող զանգերը տարիֆիկացվում են 29,99 դրամ/րոպե սակագնով:

Նշենք, որ «Զանգառատ 5» սակագնային փաթեթի միացման վճարը 500 դրամ է: Այլ սակագնային փաթեթներից «Զանգառատ 5»-ին անցնել կարելի է 067408005 համարի միջոցով: Անցման վճարը կազմում է 200 դրամ։




Լրահոս