2018 թ Աշխարհի առաջնությունը ՌԴ-ին տրվել է գաղտնի գործարքի արդյունքում. Յոզեֆ Բլատերի անկեղծ խոստովանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

FIFA-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պատմել է, որ 2018 թ աշխարհի առաջնությունը տրվել է Ռուսաստանին գաղտնի գործարքի արդյունքում, որը կնքվել է կազմակերպության վերին խավի միջև ու ենթադրում էր ընտրությունների արդյունքի կեղծում, գրում է gazeta.ru-ն:

«Որոշումը, որը համաձայնացվել է, սակայն ոչ գրավոր կերպով, ենթադրել է, որ մենք քվեարկության ժամանակ կգնանք երկու գերտերություններ` Ռուսաստան ու ԱՄՆ: Դա եղել է հետնաբեմում, ոչ մի խորհրդակցություն չի եղել»,- շվեյցարացու խոսքերը մեջբերում է The Financial Times-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Բլատերն ու ՈւԵՖԱ-ի ղեկավարը` Միշել Պլատինին 3 ամսով հեռացվել են իրենց պաշտոններից:




Լրահոս