«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, որը կալանքի տակ է գտնվում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով, պատրաստվում է ցուցմունք տալ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ինքը` Մուշեղ Մխիթարյանը՝ նշելով, որ դեռեւս չի դադարեցրել իր հացադուլը.«Նշեմ, որ նամակ եմ գրել Սերժ Սարգսյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Էդուարդ Շարմազանովին եւ հայտնել, որ ինձ անհիմն են պահում կալանքի տակ: Սպասում եմ իրենց արձագանքներին, թե ինչ են մտածում նրանք ստեղծված իրավիճակի մասին: Բայց ներկա պահին ինձ մտահոգում է նաեւ իմ առողջական վիճակը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որեւէ մեկին չեն ուղարկում՝ տեսնելու համար, թե ինչ վիճակում եմ, գոնե հաշվի առնեն իմ վիճակը եւ տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց»: Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանը սպանվել է օգոստոսի 5-ին, սպանության կասկածանքով կալանավորվել է «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, որը մինչ օրս ցուցմունք չի տվել, իսկ հոկտեմբերի 13-ից էլ հացադուլ է հայտարարել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: