«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը անդրադարձել էր հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպին: Գրել էինք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչությունը որոշել է ստուգումներ իրականացնել, ինչն էլ դատապարտյալների դժգության առիթ էր դարձել: Իսկ ինչո՞ւ էր ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն այդ ստուգումները իրականացրել զինված խմբավորումների կողմից, «Ժողովուրդ»-ին պաշտոնական խողովակներից նոր մանրամասներ են հայտնի դարձել:
…«Ժողովուրդ»-ին պաշտոնական խողովակներից հասած տեղեկությունների համաձայն՝ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել են իրավապահներին՝ հայտնելով, թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի: Արդյունքում, վերջիններս վաճառքի համար տարբեր վայրերում հայտարարություն են տարածել, որից հետո հայտնվել են քաղաքացիներ, որոնք զանգահարել են իրենց եւ ցանկություն են հայտնել գնել վաճառքի հանված ապրանքը: Իրավապահներին դիմած քաղաքացիները հայտնել են, որ իրենց զանգահարած քաղաքացին այնպիսի վստահությամբ է խոսել, որ իրենք համաձայնել են նրանց կողմից ուղարկված տաքսու վարորդի միջոցով տալ ապրանքը եւ նույն վարորդի միջոցով էլ ստանալ հասանելիք գումարը: Սակայն ավելի ուշ քաղաքացիները հայտնվել են խնդրի առաջ: Ապրանքը ուղարկել են, իսկ վարորդը անհետացել է, երբ փորձել են գտնել, չեն կարողացել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` քաղաքացիները իրավապահներին են ներկայացրել իրենց զանգահարած քաղաքացիների հեռախոսահամարը եւ այն մանրամասները, թե ինչ ապրանք են վաճառել եւ ինչ են խոսել գնորդի հետ:
Ու երբ հայտարարության հիման վրա իրավապահները քննություն են սկսել, պարզվել է, որ տարբեր քաղաքացիների զանգահարած եւ ապրանքներ գնելու ցանկություն հայտնած, իսկ վերջում անհետացած զանգերը հիմնականում եղել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: