Հայ դիրքապահների ուղղությամբ այս գիշեր արձակվել է ավելի քան 1200 կրակոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերիկողմից ձեռնարկված օպերատիվ գործողություններիարդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն




Լրահոս