ԱԿՈՒՄԲ ԲԱՆՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վենեսուելայի բանտերից մեկում, որը գտնվում է Մարգարիտա կղզու վրա, բանտարկյալները գիշերային ակումբ են բացել` երաժշտությամբ եւ մերկապարուհիներով”, -գրում է Лента-ն: Ակումբի բացմանը ներկա են եղել բանտարկյալների բարեկամները եւ ծանոթները: Ակումբում տեղադրվել են օդափոխիչներ, ինչպես նաեւ երաժշտական եւ լուսային պրոֆեսիոնալ սարքավորումներ: Վենեսուելայի բանտերի հարցերով նախարարության անանուն աղբյուրները հաստատել են տեղեկությունը, սակայն այն պաշտոնապես դեռեւս չի մեկնաբանվել գերատեսչության կողմից:




Լրահոս